«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ Գագիկ Հարությունյանը վերջերս մեկնել է Ավստրիա՝ Զալցբուրգ քաղաք, որտեղ մասնակցել է Open Medical Institute-ի կողմից կազմակերպված մեկշաբաթյա սեմինարի։
Սեմինարի ընթացքում բժիշկ Հարությունյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ստամոքսաղիքային համակարգի արյունահոսությունների բարդացած դեպքերում համալսարանական հիվանդանոցում կիրառվող մոտեցումները։
Նշենք, որ սեմինարին մասնակցել են 34 երկրի ներկայացուցիչներ, իսկ շաբաթվա յուրաքանչյուր օրը նվիրված է եղել վիրաբուժական որևէ պաթոլոգիայի վերաբերյալ ժամանակակից մոտեցումների քննարկմանը։ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ սեմինարի շրջանակում մանրամասն քննարկվել են կերակրափողի, հաստ աղու, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ինչպես նաև ճողվածքների բուժման նորագույն մեթոդները։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև տարբեր երկրներում ռոբոտիկ վիրահատությունների կիրառման փորձը։
Բժիշկ Հարությունյանը հավելել է, որ տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող մոտեցումները և մեթոդները էականորեն չեն տարբերվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի պրակտիկայից։
.png)